«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

«Նա գրագետ մարդ է»

«Նա գրագետ մարդ է»
08.10.2012 | 16:08

Ուկրաինայի առաջնության տասնմեկերորդ տուրում «Մետալիստի» հետ արտագնա խաղում հերթական հաղթանակն է տոնել Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում փայլուն մրցաշրջան է անցկացնում մեր Հենրիկ Մխիթարյանը: Այս անգամ դոնեցկցիները հաղթել են 2:0 հաշվով, ու կրկին դաշտից առանց գոլի չի հեռացել մեր մարզիկը: Սա Հենրիկի թվով տասնչորսերորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: Ուրախալի է, որ ակումբի գլխավոր մարզիչը գոհ է Մխիթարյանի խաղային որակից` նշելով, որ նրա գրագետ գործողություններն առաջին պլան են դուրս գալիս: Սակայն ոչ պակաս ուրախալի է Լուչեսկոյի մեկ այլ գնահատականը` այս անգամ տրված Մխիթարյան մարդուն առհասարակ. «Նա գրագետ մարդ է»:
Լուչեսկոյի այս առանձնացումը մենք անում ենք հատկապես մեր մյուս ֆուտբոլիստների համար` առաջ մղելով գրագետ մարդ լինելու անհրաժեշտության պարագան: Որպես դաս:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ